Ռուսական բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռացվել է Ուկրաինայում զորքերի հրամանատարի պաշտոնից, mamul.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ենթադրվում է, որ նրա փոխարեն գեներալ Մաքսիմ Տեպլինսկին է նշանակվել։
Միաժամանակ, ինքը՝ Գերասիմովը, կմնա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
Հրատարակության տվյալներով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ազովի հրամանատարների՝ Ուկրաինա վերադառնալուց հետո։
Առայժմ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
0Comments