Ի՞նչ է ասել Պեսկովը Սուրովիկինի ձերբակալման մասին

Մանրամասներ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գեներալ Սերգեյ Սուրովիկինի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նրա պաշտոնանակության մասին լուրերին, հորդորել է այդ հարցով դիմել ՊՆ-ին:

Երբ լրագրողները փորձել են պարզել՝ որտե՞ղ է այժմ Սուրովիկինը գտնվում, հաստատո՞ւմ է նրա ձերբակալման մասին լուրը, Պեսկովը պատասխանել է. «Ավելացնելու ոչինչ չունեմ այս թեմայի շուրջ. արդեն ասացի»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Bloomberg-ը և Financial Times-ը գրել էին, որ Սերգեյ Սուրովիկինը տեղյակ է եղել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ծրագրերի մասին: