«Վագների» տեխնիկան վնասել է Ռոստովի ճանապարհների ավելի քան 10 հազար քմ-ը

Մանրամասներ

Այն բանից հետո, երբ «Վագներ» ՄՌԿ-ի խումբը լքեց քաղաքը,  աշխատանքի դուրս եկան ճանապարհային ծառայությունները, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն։

«Մասնագետներն ուսումնասիրել են ճանապարհները, որոնցով անցել է ռազմական տեխնիկան։

Նախնական տվյալներով, վնասվել է ճանապարհային պաստառի ավելի քան 10 հազ․ քմ։ Ամենաշատը տուժել է Բուդյոնովսկի պողոտան։

Արդեն այսօր բանվորական բրիգադները կսկսեն վերականգնողական աշխատանքները։ Նախատեսվում է աշխատանքների ամբողջ ծավալն ավարտել երկու օրում»,- տեղեկացրել է նա։