Crocus City Hall համալիրում ահաբեկչության պատվիրատուների «հիմնական նպատակն էր Ռուսաստանի միասնությանը վնասել, այլ նպատակներ տեսանելի չեն». այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի XII համագումարում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատելով այն ամենից, ինչ այժմ պարզում է հետաքննությունը, մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ Մոսկվայում արյունալի, սարսափելի ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը հենց մեր միասնությանը վնասելն էր:
Այլ նպատակներ տեսանելի չեն, չկան» - ասել է պետության ղեկավարը։
Պուտինը հատուկ ընդգծել է այն փաստը, որ Ռուսաստանի ընդհանուր հաջողության ամենակարևոր պայմանը ռուսական բազմազգ հասարակության միասնությունն է։
«Սա է մեր հաջողության հիմնական պայմանը»,- ընդգծել է նա։
0Comments