Արտակարգ դեպք Վոլգոգրադի ուղղիչ գաղութում. բանտարկյալները պատանդ են վերցրել աշխատակիցներին

Մանրամասներ
վոլգոգրադ

Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում մի քանի բանտարկյալ հարձակվել ու պատանդ է վերցրել աշխատակիցներին։ Դեպքը տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստում։

Կալանավայրի աշխատկիցներից մեկը զոհվել է, կան վիրավորներ։ Ռուսական տելեգրամ ալիքները հաղորդում են, որ կալանավայրի ղեկավար Անդրեյ Դեվյատովը, որին աշխատակից հետ հաջողվել է փախչել, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատներ։ Փորձ է արվում պատանդներին ազատ արձակել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գոր։ Այս լուրն էլ է գողացված Ռադարից։

Այդ կալանավայրում պահվում է մոտ 1230 բանտարկյալ։