Պուտինը պարգևատրել է Խերսոնից տարհանմանն աջակցած «Արարատ» նավակի անձնակազմին

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է «Արարատ» մոտորանավակի անձնակազմին, որոնք օգնել են Խերսոնի ափամերձ շրջանից տարհանել մարդկանց։

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Լրատվամիջների տվյալներով՝ «Արարատ» նավակի անձնակազմն օգնել է Խերսոնի բնակիչներին Դնեպր գետի աջ ափից ձախ ափ տեղափոխելու հարցում։

Վերջին ուղևորության ընթացքում պարզվել է, որ ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել դուրս գալ, արդյունքում անձնակազմն իր նախաձեռնությամբ վերադարձել է, և մարդկանց տեղափոխել ձախ ափ։