Ռուսաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը փորձում է քաղաքական ապաստան ստանալ Չեռնոգորիայում  

Մանրամասներ

ա

Չեռնոգորիայում Ռուսաստանի պահանջով ձերբակալված ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը, որը մեղադրվում է սպանությունների և առևանգումների գործերով, կփորձի հասնել այդ երկրում քաղաքական ապաստան ստանալուն:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գործարարի փաստաբան Մարինա Ռուսակովային, վերջինս իր մեղքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքներից և ոչ մեկով:

Փաստաբանի խոսքով, երբ Ռուսաստանը գործարարին արտահանձնելու դիմում է ներկայացրել Չեռնոգորիային, գործարարի մոտ արդեն փաստաթուղթ է եղել այն մասին, որ ինքը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է երկրի իշխանություններին՝ պնդելով, որ իր ձերբակալությունն անօրինական է: