Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել

Մանրամասներ

ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել:

Լրատվամիջոցները գրում են, որ մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունները, միևնույն ժամանակ, քննարկում են այդ օրերին կարճաժամկետ լոքդաուն մտցնելու հարցը։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը գրանցեց կորոնավիրուսային հիվանդությունից մահացության հերթական ռեկորդը:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է «իջեցնել համաճարակի նոր ալիքի պիկը», ուստի նա «անշուշտ» պաշտպանում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ամբողջ երկրում ոչ աշխատանքային օրեր հայտարարելու առաջարկը՝ աշխատողների աշխատավարձերի պահպանմամբ։

Ռուսաստանում մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը դարձել է առավելագույնը համաճարակի սկզբից: