Կրեմլի նստավայրի վրա Կիեւի անօդաչուների հարձակման հետեւանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս գիշեր Կիեւի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին։
«Այս ահաբեկչության արդյունքում ՌԴ նախագահը չի տուժել։ Նրա աշխատանքի ժամանակացույցը չի փոխվել, այն շարունակվում է սովորական ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։
0Comments