Ավարտվել են Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք տեւել են 2 ժամ 20 րոպե, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտինն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի նորմալացումը եւ երկկողմ համագործակցությունը։
Այս հանդիպմանը նախորդել է Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը, որն ընդհանուր առմամբ տեւել է ավելի քան երկու ժամ։
Այժմ սպասվում են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ ձեւաչափով բանակցություններ։
0Comments