Ռուսաստանն Ուկրաինայում կորցրել է իր ուղղաթիռների գրեթե կեսը. Բրիտանական հետախուզություն

Մանրամասներ
ա

Բրիտանական հետախուզությունն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին իր ամենօրյա զեկույցը նվիրել է ռուսական ուղղաթիռների կորուստներին։

Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը կորցրել է առնվազն 23 Ka-52 հարվածային ուղղաթիռ։ Սա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 90 Ka-52 ուղղաթիռների նավատորմի 25%-ից ավելին է և Ուկրաինայում ռուսական ուղղաթիռների ընդհանուր կորստի գրեթե կեսը:

Ռուսական հարվածային ուղղաթիռները, ամենայն հավանականությամբ, լուրջ վնասներ են կրել ուկրաինացի զինվորականների կողմից շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման պատճառով։ Բացի այդ, ռուսական ուղղաթիռները հաճախ գործում են մարտական ​​ինքնաթիռների անբավարար աջակցությամբ, նշում են զեկույցի հեղինակները, տեղեկացնում է BBC-ն։