ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է մրցակցության վայր լինի, գրում է ria.ru-ն։
«Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։
«Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու առթիվ:
«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով` գործն ավարտին հասցնելու համար»,- նշել էր ԱՄՆ նախագահը:
0Comments