ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Հակառակ դեպքում Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ բոլոր ռուսական արտահանումների համար, հաղորդում է kommersant–ը։
«Ես պատրաստվում եմ Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, և նախագահ Պուտինին շատ մեծ լավություն անել։ Հանգստացեք և դադարեցրեք այս անիմաստ պատերազմը: Ավելի վատ կլինի», - գրել է պարոն Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Ամերիկացի նախագահը հավելել է, որ սիրում է Ռուսաստանը և նրա ժողովրդին, և որ լավ հարաբերություններ ունի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն կարծում է, որ եթե Ռուսաստանը հիմա համաձայնագիր չկնքի, «այլ ելք չի ունենա», քան տնտեսական ճնշումը խստացնելը։
0Comments