Ժամանակն է «գործարք կնքելու». Թրամփի առաջարկը Պուտինին

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ռուսաստանին բարձր հարկերով, մաքսատուրքերով և պատժամիջոցներով բոլոր արտահանումների համար, եթե նա չդադարեցնի պատերազմն Ուկրաինայում։

«Ես չեմ ուզում վնասել Ռուսաստանին։ Ես սիրում եմ ռուս ժողովրդին և միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ, չնայած նրան, որ արմատական ձախականները պնդում են․ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան»: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ այդ ընթացքում կորցնելով գրեթե 60,000,000 կյանք:

Այս ամենը հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, և նախագահ Պուտինին շատ մեծ լավություն անել։ Համաձայնության եկեք հիմա և դադարեցրեք այս ծիծաղելի պատերազմը։ ԱՅՆ ՄԻԱՅՆ ԱՎԵԼԻ ԿՎԱՏԱՆԱ։ Եթե մենք «գործարքի» չգնանք, ընդ որում մոտակա ժամանակում, ես այլ ելք չեմ ունենա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին և մյուս մասնակից երկրներին:

Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է «գործարք կնքելու»։ ԱՅԼԵՎՍ ՉՊԵՏՔ Է ԿՈՐՍՎԻ ՈՉ ՄԻ ԿՅԱՆՔ» – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։