ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին խնդրել է աջակցել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ամերիկացի նոր առաջնորդը հայտարարել է երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով իր վերջին հեռախոսազրույցը չինացի գործընկերոջ հետ։
«Այո. Ես ասացի՝ սա պետք է կարգավորվի։ Նա շատ բան չի արել այդ ուղղությամբ։ Նա մեծ ուժ ունի։ Ճիշտ այնպես, ինչպես մենք: Ես ասացի՝ մենք պետք է լուծենք դա», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա խնդրել է Սի Ծինփինին օգնել լուծելու ուկրաինական ճգնաժամը։
Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Թրամփի երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։
0Comments