Թրամփը «շատ լավ զրույց» է անվանել Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը

Մանրամասներ
պուտին թրամփ պուտին

ՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին զրույցը և ընդգծել է, որ դրանից հետո ինքը ոչ այնքան լավ բանակցություններ է ունեցել Ուկրաինայի հետ։

«Շատ լավ բանակցություններ եմ ունեցել Պուտինի հետ։ Եվ այնքան էլ լավ բանակցություններ չեմ ունեցել Ուկրաինայի հետ»,-ասել է Թրամփը ամերիկյան նահանգների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: