ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Ղազախստանի ԱԳ նախարարը խոսել են համագործակցությունը շարունակելու մասին

Մանրամասներ

ա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Ղազախստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Մուխտար Տլեուբերդին Նուր-Սուլթանում կայացած հանդիպմանը հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և հունվարի 10-ին անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը»,- ասվում է հանդիպման մասին հայտարարության մեջ: