ՌԴ Տվերում անվտանգության ուժերը ձերբակալել են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամների։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ մեղադրյալները երկար ժամանակ վաճառել են առանց մակնշման ծխախոտ և ալկոհոլ։ Կոմինտերնա փողոցում և Ցանովա բուլվարում գտնվող պահեստներում տեղի ունեցած գործողության ընթացքում անվտանգության ուժերը առգրավել են հայտնի ապրանքանիշերի օղու, վիսկիի, կոնյակի և տեկիլայի տուփեր։
«Կեղծ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը բաղկացած է եղել թվով վեց ադրբեջանցիներից, ամբողջությամբ դադարեցվել է»,- հայտնել են իրավապահները։
0Comments