Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում որևէ մեկի կողմից չէ․ Լավրով (տեսանյութ)

Մանրամասներ
Լավրով միրզոյան

Ռուսաստանը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում որևէ մեկի կողմից չէ և ցանկանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ապրեն խաղաղության մեջ. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ:

«Մենք զբաղվում ենք կարևոր հարցերով՝ հայ-ադրբեջանական կարգավորմամբ, քանի որ խորը հետաքրքրվածություն ունենք նրանում, որ մեզ համար եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության պայմաններում»,- նշել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան ռազմավարական գործընկերություն և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի հետ, ուստի շահագրգռված է այս հարցում՝ ի տարբերություն տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, որոնք առաջ են տանում այլ օրակարգ՝ նպատակաուղղված Հարավային Կովկասում լարվածության պահպանմանը:

«Նրանք հույս ունեն, որ այդ լարվածության շրջանակում կկարողանան առաջ տանել սեփական աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022թթ. ընթացքում Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով՝ մեր երկրների ղեկավարների մակարդակով»,- նշել է նա:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան եռակողմ պայմանավորվածությունների իրականացման աշխատանքներին մասնակցում է այնքանով, որքանով դա պահանջված է Երևանի և Բաքվի կողմից՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս: