ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։
«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ հունվարի 21-ին Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում
Մանրամասներ

0Comments