ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում

Մանրամասներ
լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին կայանալիք բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքերի հանգամանալից փոխանակում կանցկացնեն ռուս-հայկական հարաբերությունների, ԵԱՏՄ և եվրասիական տարածքում ինտեգրացիոն այլ ասոցիացիաների շրջանակում համագործակցության,  համաշխարհային օրակարգի արդի հարցերի շուրջ։

«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կլինի կառուցողական, կնպաստի փոխգործակցության գործնական խնդիրների առաջխաղացմանը և Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ հունվարի 21-ին Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։