Դոնալդ Թրամփը որպես Ամերիկայի 47-րդ նախագահ իր առաջին ելույթում խոստացել է, որ Միացյալ Նահանգների ուժը կդադարեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի աշխարհին։
«Մեր իշխանությունը կդադարեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի աշխարհին, որը եղել է չարացած, դաժան և բացարձակապես անկանխատեսելի», - ասել է նա՝ ելույթ ունենալով Կապիտոլիումի ռոտոնդայում:
«Մենք կդադարեցնենք բոլոր պատերազմները, նույնիսկ նրանք, որոնք դեռ չեն սկսել։ Ես կլինեմ այն մարդը, որ խաղաղություն է հաստատում»,– նշել է նա:
0Comments