ԱՄՆ պետքարտուղարության տասնյակ աշխատակիցներ ստիպված են հրաժարական տալ՝ Թրամփի թիմի ցուցումով. Washington Post

Մանրամասներ
պետքարտուղարություն պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության տասնյակ աշխատակիցներ երկուշաբթի ստիպված են հրաժարական տալ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ցուցմունքով, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականն ընդգծում է, որ հրաժարականները մատնանշում են Թրամփի թիմի և ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև գոյություն ունեցող «վճռորոշ ճեղքվածքը»։

«Տասնյակ բարձրաստիճան դիվանագետներ երկուշաբթի լքում են Պետդեպարտամենտը, ովքեր համապատասխան հանձնարարականները ստացել են նորընտիր նախագահի օգնականներից»,- ասվում է հրատարակության հոդվածում։