Իսրայելը պատանդների դիմաց ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին. ԶԼՄ

Մանրամասներ
պատանդ պաղեստին

Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին: Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը` հղում անելով Իսրայելի բանտերի վարչությանը:

«Իսրայելն ազատ է արձակել անվտանգության ոլորտում խախտումների համար դատապարտված 90 պաղեստինցի բանտարկյալների առաջին խմբին Գազայի հատվածից երեք պատանդ կանանց դիմաց», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:

Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։