Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է տեխնիկան դուրս բերել Ռաֆահից, սակայն զինադադար չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Համասը Իսրայելին չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն. գրում է Al Jazeera-ն։
Հրադադարը պետք է սկսվեր ժամը 8:30-ին, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարեց, որ ցուցակի տրամադրման երկարաձգումը կապված է տեխնիկական խնդիրների հետ։
0Comments