Իսրայելը, ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ը և Քաթարը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել. Axios

Մանրամասներ
իսրայել

 

Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, ԱՄՆ-ի և Կատարի ներկայացուցիչները հունվարի 16-ի երեկոյան Դոհայում պաշտոնապես պայմանագիր են ստորագրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ նրանց՝ գործարքը բանակցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքում հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, Սպիտակ տան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքը և միջնորդները Կատարից և Եգիպտոսից։ Ամերիկյան կողմից համաձայնագիրը ստորագրել է Բրեթ Մաքգուրքը։

Աղբյուրները նշում են, որ Իսրայելի անվտանգության կաբինետի և կառավարության նիստը՝ ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը հաստատելու համար, չի անցկացվի մինչև հունվարի 18-ի երեկոյան, ինչը համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին։

Պորտալը գրում է, որ փաստաթղթի ստորագրումը հետաձգվել է պաղեստինցի բանտարկյալների վերջնական ցուցակի շուրջ տարաձայնությունների պատճառով, որոնք պետք է ազատ արձակվեն գործարքի շրջանակներում։

Կայքի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը փոխանակման ժամանակ պահանջել է վերադարձնել խմբավորման ռազմական առաջնորդներին, որոնք ցմահ ազատազրկում են կրում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։