Ապագա առաջին տիկին Մելանիա Թրամփը, ԱՄՆ նախագահի պաշտոնում ամուսնու երդմնակալության նախօրեին, կրիպտոարժույթ է թողարկել։
$Trump և $Melania մեմքոինների կայքերում , Առաջին լրատվականի փոխանցմամբ, ասվում է, որ դրանք նախատեսված չեն լինի ներդրումային հնարավորության կամ անվտանգության համար:
CoinMarketCap կայքի տվյալներով՝ ներկայումս Թրամփի մեմքոինի ընդհանուր շուկայական արժեքը կազմում է մոտ 8,7 միլիարդ դոլար, մինչդեռ Մելանիայինը՝ մոտ 1,3 միլիարդ դոլար:
Ավելի վաղ Թրամփը կրիպտոարժույթն անվանել էր «խարդախություն», սակայն 2024 թվականի նախընտրական արշավի ժամանակ նա դարձավ նախագահի առաջին թեկնածուն, ով որպես նվիրատվություն ընդունեց թվային ակտիվները: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը նաև հայտարարել է, որ կստեղծի բիտքոինների ռազմավարական պաշար և կնշանակի ֆինանսական կարգավորիչներ, որոնք ավելի դրական դիրքորոշում կունենան թվային ակտիվների նկատմամբ: Սա սպասումներ առաջացրեց, որ այն կթուլացնի ծպտյալ արդյունաբերության կարգավորումը:
Քոինբազա կրիպտոարժույթի առևտրային հարթակի տվյալներով՝ Թրամփի հաղթանակից հետո բիթքոինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի և ներկայումս վաճառվում է 140 հզ․ դոլարի մակարդակում:
0Comments