Եմենի հութիները հայտարարել են, որ կիրակի օրը հարձակվել են ամերիկյան ավիակրի վրա և նախազգուշացրել են Գազայում առաջիկա հրադադարի ընթացքում ցանկացած պատասխան հարվածի «հետևանքների» մասին, հայտնում է AFP-ն։
«Եմենի զինված ուժերը զգուշացնում են Կարմիր ծովում գտնվող թշնամու ուժերին Գազայում հրադադարի ընթացքում մեր երկրի դեմ ցանկացած ագրեսիայի հետևանքների մասին, - ասվում է հութիների հայտարարության մեջ:- Մեր զինված ուժերը ցանկացած ագրեսիայի կհակազդեն կոնկրետ ռազմական գործողություններով՝ առանց սահմանափակումների կամ կարմիր գծերի»։ Հութիները, որոնք Կարմիր ծովում հարձակվել են նավերի վրա Գազայի պատերազմի ողջ ընթացքում, հայտարարել են, որ անօդաչու սարքերով և թևավոր հրթիռներով գրոհել են ամերիկյան «Harry S. Truman» ավիակիրը և այլ «ռազմական նավեր»:
«Ամերիկյան ավիակիրը ստիպված է եղել լքել ռազմական գործողությունների թատերաբեմը»,- ասվում է ապստամբների հայտարարության մեջ։
Նրանք նաև արշավ են ծավալել Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավագնացությունը կասեցնելու նպատակով՝ լրջորեն խաթարելով առևտրային ուղիները: Եմենի ապստամբներն ուրբաթ օրը զգուշացրել են, որ կշարունակեն հարձակումները, եթե Իսրայելը չիրականացնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանները:
0Comments