Ավելի քան 2,6 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում, հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է «Սպուտնիկ Վրաստանը»։
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհն այս պահին փակ է ծանր բեռնատարների համար ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով։
Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 2615 բեռնատար։
0Comments