ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգլերենը երկրում պաշտոնական լեզու ճանաչելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
Համաձայն հրամանագրի՝ դրա նպատակն է ամրապնդել միասնությունը և ընդհանուր մշակույթը երկրի քաղաքացիների շրջանում։ Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի՝ ամերիկացիների ավելի քան 78%-ը տանը խոսում է միայն անգլերեն, սակայն միլիոնավոր մարդիկ օգտագործում են իսպաներեն, չինարեն և այլ լեզուներ։ Իսպաներենը բնակչության ավելի քան 10%-ի մայրենի լեզուն է։
Նախկինում Միացյալ Նահանգները չուներ պաշտոնապես հաստատված պետական լեզու։
0Comments