Վրաստանի տուրիզմի վարչությունից հայտնում են, որ երկիրը անվտանգ է զբոսաշրջիկների համար: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքսը:
Հայտարարության մեջ նշված է, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Թբիլիսիում և ամբողջ երկրի տարածքում զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:
Նշվում է նաև, որ բոլոր տուրիստական կենտրոնները, ուղղությունները բաց են և հասանելի , տրանսպորտն աշխատում է առանց խնդիրների:
Միևնույն ժամանակ վարչությունը հորդորում է քաղաքացիների Թբիլիսիի կենտրոնում պահպանել զգոնություն և խուսափել մարդաշատ վայրերից:
Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար վարչությունը թեժ գիծ է բացել:
0Comments