Ադրբեջանցիները լրտեսել են իսրայելական ավիաբազայի հրամանատարին և տեղեկություն հավաքել ՀՕՊ մասին. Iran International

Մանրամասներ
կործանիչ

Իսրայելական անվտանգության աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի «Նավաթիմ» ավիաբազայի հրամանատարին սպանելու Իրանի ծրագրի բացահայտումից հետո նրա հանդեպ թիկնազոր են կցել: Այս մասին В-ն հայտնել է Iran International-ին տված հարցազրույցում։

«Նավաթիմ» ավիաբազան եղել է Իրանի վերջին հրթիռային հարձակման թիրախներից մեկը։

Աղբյուրը հավելում է, որ հիմա «Նավաթիմ» բազայի հրամանատարն ու նրա ընտանիքն առկա սպառնալիքների պատճառով պաշտպանված են:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հրամանատարը եղել է Իրանի աջակցությունը վայելող Ադրբեջանի քաղաքացիների ցանցի թիրախներից մեկը, որոնց Իսրայելը վերջերս ձերբակալել էր լրտեսության մեղադրանքով։

Նոյեմբերի 10-ին Իսրայելը հայտարարեց այդ երկրում լրտեսական բջիջ հայտնաբերելու մասին և հայտնեց, որ Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիները ղեկավարվում են Թեհրանից։

Այս լրտեսական բջջի անդամները կապ են հաստատել իրանցի գործակալների հետ և Իրանի կառավարության առանցքային անձանց համար տեղեկություններ են հավաքել ռազմական օբյեկտների և ռազմավարական թիրախների մասին:

Իսրայելական լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ սովորաբար սպառնալիքի տակ գտնվող մարդկանց «անվտանգության գնահատում կտրվի՝ պարզելու համար՝ արդյոք նրանց ընտանիքին նաև համացանցում է վտանգ սպառնում»: