«Աշխարհը կտեսնի Իսրայելի պարտությունը», – այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ընդգծելով, որ չնայած ծանր կորուստներին՝ «Հեզբոլա» շարժումը շարունակում է դիմադրություն ցուցաբերել իսրայելական բանակին։
«Հեզբոլա»-ն ուժեղ է և այն շարունակում է կռվել։ Այո, այդ կազմակերպության մի շարք հայտնի գործիչներ, ինչպես, օրինակ, Հասան Նասրալլան և Հաշեմ Սաֆիադինը, այսօր մեզ հետ չեն, բայց կազմակերպությունը շարունակում է գործել», – նշել է Խամենեին՝ համոզմունք հայտնելով, որ «կգա մի օր երբ աշխարհը կտեսնի, թե ինչպես է սիոնիստական կազմավորումը պարտվում այդ մարտիկներին»։
«Հեզբոլա»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված ԱՄՆ-ի կողմից:
0Comments