Սաուդյան Արաբիան պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայում

Մանրամասներ
գազա

Սաուդյան Արաբիայի նախարարների կաբինետը հայտարարել է, որ երկիրը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը և պահանջում է անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում, որը գտնվում է Իսրայելի ռմբակոծության տակ, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նախարարների կաբինետը նաև պահանջել է Գազայի հատվածի պաշարման դադարեցում և խաղաղ գործընթացին վերադարձ։