Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ նշելով, որ շատ աշխատանքներ կան իրականացնելու, և «շատ վառ ապագա է սպասվում»։
Նա հայտնել է, որ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար․ «Երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին»:
0Comments