Բոլորը պետք է դա իմանան, Թրամփի վարչակազմի հետ մենք երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ

Մանրամասներ
իրան

Եթե ​​նախկինում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր էր բանակցել ԱՄՆ ռեժիմի հետ, ապա Թրամփի վարչակազմի հետ երբեք բանակցություններ չեն լինի։ Ուստի մենք բանակցություններ չենք վարում, և դա արգելված է։

Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունը տարածել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը։

«Բոլորը պետք է դա իմանան», - հավելել է Խամենեին: