«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու:
Քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանության և քաղաքական վերնախավի անբաժանելի բաղադրիչն է և երբ առավել գլոբալ մակարդակում խոսվում է երկրի տապալման մասին` անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով:
Տրանսպորտի համակարգի կառավարման ճգնաժամից մինչև երևանցիների հարկային բեռի էական ու շարունակական աճն այն տրամաբանական պրոցեսն է, որը մեր հասարակության գլխին բերում է Երևանի կառավարումը ստանձնածներն ու կրկնում եմ, որ դա ուղիղ համեմատական է հանրապետական մակարդակում իշխող ուժի բերած փլուզումների հետ»։
0Comments