«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքների։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ալիևը։ Նա իր խոսքում նշել է, որ «որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար»։ |
«Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինության քաղաքականությունից, սրան պետք է վերջ տալ. Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Եվ նրանք գիտեն, որ պետք է լսեն իմ խոսքերը։ Պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Մենք պատերազմ չենք ուզում. Մենք հասանք մեր ուզածին, ապահովեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Նախկին հարկադիր միգրանտները և փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը. Այժմ մենք ստեղծագործական աշխատանքով ենք զբաղվում։ Սա է մեզ համար գլխավոր խնդիրը»,-ասել է Ալիևը։
0Comments