Իսրայելը և ԱՄՆ-ը միասին են ահաբեկչության դեմ պայքարում. աշխարհն այժմ ավելի լավ է հասկանում, թե ինչ է ներկայացնում Իրանը:
Այս մասին X-իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլայի հետ հանդիպումից հետո։
«Մենք պատրաստ ենք լավագույն պաշտպանական համակարգերով։ Աշխարհը տեսնում է Իրանի իրական դեմքը, որն աջակցում և ֆինանսավորում է ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում և այժմ սպառնում է հարձակվել Իսրայելի վրա:
Մենք պատրաստ ենք պաշտպանվել օդում և ցամաքում՝ մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, և գիտենք, թե ինչպես պատասխանել»,- գրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
0Comments