Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Մանրամասներ
Կասպար Վելդկամպ

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահման։

 «Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։