ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա. Ռուսաստանը Սյունիքում զրահատեխնիկա և ուղղաթիռներ է կուտակում. avia.pro

Մանրամասներ

ա

Ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:

Կայքը գրում է, որ համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:

Կայքը նշում է, որ նախկինում հայտնի էր այդ շրջանում տեղակայված ընդամենը մեկ ռուսական հենակետի մասին:

Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն էին Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնի է այն մասին, որ տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսել են տեղակայվել ադրբեջանական մարտական դիրքեր, ինչը ոչ միայն անուղղակիորեն, այլև ուղղակիորեն խոսում է նոր ռազմական կոնֆլիկտի նախապատրաստության մասին:

«Ռուսական կողմը դեռևս այդ առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, սակայն մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի մարզում ռուսական բանակի լրացուցիչ ուժերի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ ռուսական կողմը տիրապետում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ նոր ուժեր տեղակայելու վերաբերյալ ինֆորմացիային»,- գրում է կայքը: