Ամերիկացի գործարար Իլոն Մասքը կարծում է, որ Ուկրաինայում արյունահեղությունը շուտով կավարտվի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի ծրագրի շնորհիվ։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատն առաջարկել է սառեցնել հակամարտությունն Ուկրաինայում, ստեղծել ապառազմականացված գոտի առաջնագծում և զենքի նոր մատակարարումներ՝ ՆԱՏՕ-ին ժամանակավորապես չմիանալու` Կիևի խոստման դիմաց։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ հոդվածը վերացական բնույթ է կրում։
0Comments