Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոջթաբա Ֆադան սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրան, «ստրուկի պարանով կապած», Իրան բերել: Այս մասին զինվորականն ասել է տեղական լրատվամիջոցներին, հայտնում է The Jerusalem Post-ը։
«Սիոնիստական ռեժիմի վարչապետը հույս ուներ, որ Իրանում ցույցերը թույլ կտան իրեն գալ Թեհրան։ Բայց Աստծո կամոք, Իսլամական Հանրապետությունը կհաղթի և ներկայիս վարչապետին Իրանով կտանի՝ կապանքով ու ստրուկի վզկապով»,- ասել է Մոջթաբա Ֆադան:
Իրանի իշխանությունները Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին կասկածում են երկրում անկարգություններին մասնակցության համար:
Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ԿՀՎ-ն, բրիտանական հետախուզական ծառայությունները, իսրայելական Մոսադի և Սաուդյան Արաբիայի հետախուզությունը «հստակ դեր են խաղացել Իրանում տեղի ունեցած անկարգություններում և բռնություններում»:
Իրանցի հրամանատարը սպառնացել է առևանգել Իսրայելի վարչապետին
Մանրամասներ
0Comments