Լիբանանում հրադադարի համաձայնագրի շրջանակներում որոշվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի աստիճանական դուրսբերումը պետք է իրականացվի 60 օրվա ընթացքում։ Այս կետը ձևակերպվել է այն ըմբռնմամբ, որ դուրսբերման գործընթացը կարող է տևել ավելի քան 60 օր։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, հայտնում է «Today in Israel»-ը։
Նշվում է, որ «քանի որ հրադադարի համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի իրականացվել Լիբանանի կողմից, զորքերի աստիճանական դուրսբերման գործընթացը կշարունակվի Միացյալ Նահանգների հետ լիարժեք համաձայնեցմամբ»: Ընդգծվում է նաև, որ «Իսրայելը վտանգի տակ չի դնի իր համայնքներին և քաղաքացիներին և պնդելու է հյուսիսում ռազմական գործողությունների նպատակի լիարժեք իրականացմանը՝ բնակիչների անվտանգ վերադարձ իրենց տները»։
Իսրայելը հետաձգում է Լիբանանից զորքերի դուրսբերումը
Մանրամասներ
0Comments