Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց կունենան

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իր համար հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երդմնակալության արարողությանը հաջորդող օրերին»,- ասվում է հրատարակության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը՝ «Ուկրաինայում պատերազմին վերջ տալու փորձի» նպատակով։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնեցված է զրույցի կոնկրետ ամսաթիվը, հավելել է CNN-ը։