Թրամփի կիրակնօրյա մոմերով ընթրիքը դարձել է ամենաթանկն աշխարհում. Bild

Մանրամասներ
ամն

Թրամփի երդմնակալության նախօրեին ավանդական կիրակնօրյա մոմերով ընթրիքը դարձել է ամենաթանկն աշխարհում` news-ի փոխանցմամբ՝ գրում է Bild-ը։

Նրանք, ովքեր ցանկանում էին հայտնվել ԱՄՆ իշխանության կենտրոնում՝ Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, այս իրավունքի համար վճարել են առնվազն մեկ միլիոն դոլար՝ երդմնակալությանը նվիրատվության տեսքով։ Ընդ որում ազատ տեղեր չեն եղել։

Ընթրիքի ժամանակ Թրամփի ընտրյալ հյուրերի թվում էին տեխնոմիլիարդատեր Իլոն Մասկը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կնոջ՝ Լորեն Սանչեսի հետ: Հասարակական գործիչներն ու բիզնեսի առաջնորդները հավաքվել էին Թրամփի կամ նրա կնոջ՝ Մելանիայի կողմից նկատվելու կամ գոնե կարճ ժամանակով շփվելու նախագահի երեխաների՝ Դոնալդ կրտսերի և Էրիկի հետ: Երկուսն էլ համարվում են իրենց հոր մտերիմ խորհրդականները։

Ընթրիքի հասույթը, ըստ լուրերի, կազմում է ավելի քան 200 միլիոն դոլար: Անցյալ անգամ՝ Թրամփի առաջին երդմնակալությունից առաջ, «մուտքի տոմսերը» 2 անգամ ավելի քիչ արժեին և կազմում էին 500 հազար դոլար։ Խոշոր գործարարների շրջանում, ովքեր ցանկանում են բիզնես անել կառավարության հետ, դա լավ ներդրում է համարվում։

Երեկոյի ավարտին Դոնալդ Թրամփը բեմ է բարձրացել կնոջ՝ Մելանիայի ուղեկցությամբ. «Սա հիանալի օր էր, և վաղը կլինի ևս մեկ հիանալի օր։ Վաղը կլինի այն օրը, երբ մենք կսկսենք փրկել մեր ազգը և Ամերիկան նորից հզոր կդարձնենք», - ասել է նա ծափահարությունների ներքո: