Թրամփի երդմնակալության արարողությանն Ազգային գվարդիայի 8000 զինծառայող է տեղակայվել

Մանրամասներ
թրամփ երդում

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Վաշինգտոն է ուղարկվել ԱՄՆ Ազգային գվարդիայի շուրջ 8000 զինծառայող՝ 40 նահանգներից, հայտնում է Euronews-ը։

Արվեստի ազգային պատկերասրահի շուրջ արդեն անվտանգության պարագիծ է հաստատվել, որտեղ զորքերը վերահսկում են երթևեկությունը և պարեկում տեղական մետրոյի կայարաններում:

Որպես կանոն, երդմնակալության օրվա համար այլ բան նախատեսված չէ, բացի բուն արարողությունից և ուղեկցող միջոցառումներից: Սակայն, Թրամփը խոստացել է իր պաշտոնավարման առաջին օրը մի շարք գործադիր հրամաններ ստորագրել։

Ավանդաբար երդման արարողությունը տեղի է ունենում Կապիտոլիումի աստիճանների վրա, սակայն վերջին պահին որոշվել է այն տեղափոխել փակ տարածք՝ ցուրտ եղանակի պատճառով։