Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք՝ պահեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Կիրանցի կամուրջը պաշտպանելու վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, որն է ձեր հայրենիքը, դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբեջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք»,- ասել է նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև իր եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ու պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ եղել է խոսակցություն, որևէ միջադեպ չի եղել:
0Comments