Մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
գերի

Սպասում ենք և լիահույս ենք, որ մոտ ժամանակներս տեղեկություն կունենանք գերիների վերադարձի մասին:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք: Մենք էլ ենք լիահույս և սպասում ենք: Պայմանավորվածությունը, որը որ ձեռք է բերվել, որևիցե նորություն դրա հետ կապված, կամ՝ փոփոխություն չկա, գործընթացը ընթացքի մեջ է»,- ասել է Սիմոնյանը: