Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել Բելառուսի առաջիկա նախագահական ընտրություններում

Մանրամասներ
Պուտին Լուկաշենկո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաջողություն է մաղթել նրան Բելառուսում առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի հունվարի 26-ին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, Պուտինը նաև շնորհավորել է Լուկաշենկոյին և նրա երկրի ուղղափառ քաղաքացիներին Տիրոջ մկրտության տոնի առթիվ։

«Առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հավատարմությունը երկու երկրների միջև դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների մասին»,- ասվում է հաղորդման մեջ։